-
19.12.2012|
14:48
ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» նախագիծը բուռն բանավեճի առիթ տվեց: Երբ ԱԺ խոսնակը ժամկետների հետ կապված հարց բարձրացրեց, ու զեկուցող, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը վերստին պնդեց իր տեսակետը, Աբրահամյանը էլ չդիմացավ. «Դա քո կարծիքն է և քո կարծիքը մեզ համար պարտադիր չէ»:
-
18.12.2012|
00:23
Քաղաքական դաշտը դեռ չէր հասցրել մարսել Գագիկ Ծառուկյանի չառաջադրման «ավետիսը», դեռ վերջնականապես չէր մարսվել հաղթական վերջնախաղի մասին Սերժ Սարգսյանի բարձրաձայնումը, երբ Յութուբի «փալասի» տակ հայտնվեց Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումը: Եվ` վե՞րջ:
-
17.12.2012|
19:41
...Մտածում եմ` հոգնել էին։ Իսկ միգուցե ոգևորությունն էր պատճառը։ Կամ` ՀՀ նախագահի ելույթի զորեղությունն էր, որ շատերը դեռ չէին հասցրել վերականգնել ինքնուրույն կարծիք հայտնելու ունակությունը։ Հնարավոր է` հավես չունեին։ Գուցե իմ հարցադրումը չէր տեղին։ Մի խոսքով, «Հանրապետականի» 14-րդ համագումարի ավարտից հետո զրուցակից գտնելը խնդիր էր։
-
17.12.2012|
19:39
Համագումարի շտապող ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի դանդաղ, ինքնավստահ քայլերը կանգ առան, երբ բարեկամաբար փորձեցի ճշտել, թե մեր հարգարժան օրենսդիրը հասցրե՞լ է ծանոթանալ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագրին։
-
17.12.2012|
19:08
«Հնարավոր չէ արհեստականորեն, մեր կամքից անկախ կոխել, ճխտել այսինչ կամ այնինչ տեղում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը այն բանից հետո, երբ դաշնակցականներն ակտիվորեն ուզում էին հասկանալ` որտեղ է ԲՀԿ-ի տեղը էթիկայի հանձնաժողովում:
-
17.12.2012|
19:07
Համացանցում հայտնված Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցից հետո ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է: Ոմանք նույնիսկ հրապարակավ անվանարկում են իրենց «համակարգողին», իսկ գործի «մեղավորը», ըստ մեր տեղեկությունների, զղջում է ոչ այն բանի համար, որ իր խիստ գաղտնի զրույցը աշխարհով մեկ եղավ, այլ որ սրանից հետո գրեթե անհնար է լինելու ՀԱԿ-ի ակտիվին ու շարքայիններին համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո «արժանի» իրավահաջորդն ինքն է:
-
17.12.2012|
17:23
Մեր աղբյուրներին հավաստմամբ` ՀԱԿ-ին վերջնական տրոհում է սպասում: Նախագահի հավանական թեկնածուներն այստեղ մի քանիսն են, ու ոչ մեկը չի ուզում մյուսին զիջել: Այս պահին քննարկվում է երկու տարբերակ. կա՛մ կոնգրեսը թեկնածու չի ունենա, կա՛մ կունենա միանգամից երկու թեկնածու, որոնք առանձին-առանձին իրենց քաղաքական գիծն են առաջ տանում: Նրանցից մեկը հայտնի ձայնագրության «հերոս» է, մյուսի առնչությամբ էլ հակասական տեղեկատվություն կա:
-
17.12.2012|
11:44
Սա՜ղ խոսում են, բացի Բագրատյանից ու Օսկանյանից: Դե, Օսկանյանը, հասկանալի է, «դվայնոյ» տուժող կողմ է, ուստի կարող է և լռել: Իսկ Բագրատյանն էլ էդ գաղտնալսմամբ առաջադրվում է` նախ, էլ ինչ խոսի:
-
16.12.2012|
22:26
Էնպես զարմացած եմ: Շատ: Ոչ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսման արդյունքում հնչած մտքերից: Ոչ մի նորություն չկար այնտեղ: Երկուսն էլ դրանից բեթար բաներ են արել. Օսկանյանը մարտի մեկին ասուլիս է տվել. լիգիտիմացրել Քոչարյանի հետագա հրամանը` ժողովրդի վրա կրակ բացելու (գերագույն գլխավոր հրամանատարը նա էր, ի վերջո):
-
16.12.2012|
15:36
Համացանցում է հայտնվել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել սրճարանում: